տուն Լուրեր Ավստրիան պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին խաղաղ լուծման ուղիներ որոնելու հարցում....

Ավստրիան պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին խաղաղ լուծման ուղիներ որոնելու հարցում. Կուրց

117
0

kurz

Ավստրիան` որպես ԵԱՀԿ-ի ապագա համանախագահող երկիր, ամեն ինչ կանի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մինսկյան գործընթացն ապահովելու համար: Այս մասին Արմենպրեսսին տված բացառիկ հարցազրույցում՝ հայտարարել է Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցը:

«Ավստրիան պատրաստ է աջակցելու Հայաստանին և Ադրբեջանին խաղաղ լուծման ուղիներ որոնելու հարցում: Առայժմ դեռ վաղ է խոսել նախաձեռնությունների մասին՝ շատ բան կախված է տարածաշրջանային զարգացումներից: Մայիսին Վիեննան կդառնա գագաթնաժողովի մայրաքաղաք, և մենք պատրաստ ենք բանակցելու, եթե ցանկություն լինի: Մենք ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ չենք, բայց ամեն ինչ կանենք մինսկյան գործընթացի ապահովման համար»,- ասել է Կուրցը:

Ավստրիայի ԱԳ նախարարը նշել է, որ հակամարտության ռազմական լուծում չի կարող լինել, և ներգրավված կողմերը պետք է ամեն ինչ անեն համագործակցության, վստահության և երկխոսության հաստատման համար՝ կենտրոնանալով դիվանագիտության, այլ ոչ թե ռազմական գործողությունների վրա:

ԵԱՀԿ նախագահությունը Ավստրիային կփոխանցվի 2017-ի հունվարից:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։