Ավստրալական SBS հեռուստացանցը մտադիր է անցկացնել «Ասիայի Եվրատեսիլ» երգի մրցույթ, հայտնում է Gazeta.ru-ն: Այժմ ընկերությունը բանակցություններ է վարում Հնդկաստանի, Չինաստանի և Հարավային Կորեայի խոշոր հեռարձակողների հետ:
Այս տարի Շվեդիայում անցկացված «Եվրատեսիլում» Ավստրալիան ներկայացնող Դեմի Իմը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը: Ավստրալական հեռարձակողը ձգտում է ոչ միայն ապահովել հաղթանակը հաջորդ տարի Ուկրաինայում կայանալիք մրցույթում, այլև մշակում է «Ասիայի Եվրատեսիլի» անցկացումը:
Նախատեսվում է օգտագործել նույն «Եվրատեսիլի» ձևաչափն ու քվեարկության մեխանիզմները: