տուն Լուրեր Ավստրալիան մոտ ապագայում կճանաչի Հայոց ցեղասպանությունը. armenpress.am

Ավստրալիան մոտ ապագայում կճանաչի Հայոց ցեղասպանությունը. armenpress.am

133
0

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի հայազգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը չորրորդ անգամ է Հայաստանում: Այս անգամ այցը մասնավոր է, սակայն հանդիպումներ են կայացել ՀՀ վարչապետի և նախագահի հետ: «Արմենպրես»-ը Գլեդիս Բերեջիկլյանի հետ զրուցել է առաջիկա ծրագրերի, Նոր Հարավային Ուելս նահանգի հայ համայնքի, Հայոց ցեղասպանության ճանաչման և այլ թեմաների շուրջ:

— Տիկին Բերեջիկլյան, 2019թմարտի 23-ին Նոր Հարավային Ուելս նահանգում տեղիունեցած ընտրությունների արդյունքում դարձաք նահանգի հայազգի և կին առաջին վարչապետը: Նոր Հարավային Ուելսն իր մեծությամբ և բնակչության թվաքանակով միքանի անգամ գերազանցում է Հայաստանինիր տնտեսությամբ գերազանցում է նաև միշարք առաջատար երկրների: Համագործակցության ի՞նչպիսի հեռանկարներ եք տեսնումՀայաստանի Հանրապետության հետՓոխգործակցության ծրագրեր ունե՞քորոնք այսանցի ընթացքում արդեն քննարկել եք Հայաստանի վարչապետի կամ նախագահի հետ:

— Ծրագրերը շատ լայն են, և հույս ունեմ, որ ապագայում կկարողանանք պաշտոնական մակարդակում հզոր կապեր ստեղծել, որովհետև ոչ պաշտոնական մակարդակում մեր սրտերը շատ մոտ են: Նոր Հարավային Ուելս նահանգի հայ համայնքը շատ հզոր է: Հայ համայնքի անդամները միշտ ցանկանում են ոչ միայն այցելել Հայաստան, այլ նաև օգտակար լինել երկրին: Պաշտոնական մակարդակում հարաբերությունները խորացնելու հարցը շատ լուրջ քննարկեցինք թե՛ վարչապետի, թե՛ նախագահի հետ, և հույս ունեմ, որ ապագայում կկարողանանք մեր հարաբերություններին պաշտոնական կարգավիճակ տալ:

 

— Հայաստան այցելել եք նաև 2013թ.-ին՝ ավստրալական քաղաքական գործիչներիպատվիրակության կազմում։ Այդ այցից 6 տարի է անցել, ի՞նչ փոփոխություններ եք նկատումՀայաստանում և ի՞նչ տպավորություններ ունեք այսօր:

— Սա առաջին անգամ է, որ Հայաստան այցելում եմ որպես վարչապետ, բայց, ընդհանուր առմամբ, չորրորդ այցն է: Այստեղ ազգականներ ունեմ, և միշտ փորձում եմ գալ Հայաստան: Հայաստանում շատ փոփոխություններ եմ նկատել: Կարծում եմ` ժողովուրդն ավելի լավատես է, ապագայի նկատմամբ ավելի հույսով է լցված, շինարարությունն է բավական զարգանում, սակայն որոշ հարցեր կան, որոնք ապագայում պետք է լուծվեն: Բայց ես լավատես եմ Հայաստանի հետ կապված և զգում եմ, որ սփյուռքի հայությունը միշտ Հայաստանի կողքին կանգնած է:

— Հայաստանում ինչն է ձեզ առավել գրավել, և Նոր Հարավային Ուելսի զբոսաշրջիկներին ինչը կարող է գրավել, որպեսզի նրանք էլ այցելեն Հայաստան:

— Կարծում եմ` Հայաստանում կգրավեն անուշ պատմությունը, տեսարժան վայրերը: Հայաստանն ավելի լավ ձևով պետք է մատուցի իր հարստությունները, մանավանդ պատմական արժեք ներկայացնող կոթողները: Օրինակ` արևմտյան աշխարհը, եթե տեղեկանա, որ այստեղ գոյություն ունեն 4-5-րդ դարերի եկեղեցիներ, նրանց մոտ մեծ հետաքրքրություն կառաջանա:

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում