Ավստրալիայի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Իրաքում «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերին։ Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը՝ հղում կատարելով երկրի պաշտպանության նախարարությանը։
Սա առաջին հարվածն էր այն բանից հետո, երբ Ավստրալիայի խորհրդարանը թույլատրել է զինված ուժերին միանալ իսլամիստների դեմ միջազգային կոալիցիային։ «Երկու ռումբ է նետվել F/A-18F Super Hornet կործանիչի կողմից մի շինության վրա, որն օգտագործվում է Իսլամական պետության գրոհայինների կողմից։ Ինքնաթիռը լքել է թիրախի գոտին և հաջողությամբ վերադարձել բազա», — հայտարարել են պաշտպանության նախարարությունում։