տուն Լուրեր «Ավրորա»­-ի դափնեկիր դարձավ Մարգարիտ Բարանկիցեն

«Ավրորա»­-ի դափնեկիր դարձավ Մարգարիտ Բարանկիցեն

109
0

margarit-472x265

Մարգարիտ Բարանկիցեն (Բուրունդիի Խաղաղության Տուն (Maison Shalom) խնամքի տուն եւ REMAհիվանդանոց) հռչակվեց #AuroraPrize­ի դափնեկիր՝ ճանաչման արժանանալով այն բացառիկ ազդեցության համար, որ Բուրունդիի քաղաքացիական պատերազմի տարիներին ունեցել է՝ հազարավոր կյանքեր փրկելով եւ խնամելով որբերին ու փախստականներին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-­ը` վկայակոչելով մրցանակաբաշխության ֆեյսբուքյան էջը, Երևանում ընթացող «Ավրորա» մրցանակի հանձնման արարողության ժամանակ մրցանակը Բարանկիցեին հանձնեց ընտրող հանձնաժողովի համանախագահ, ճանաչված հոլիվուդյան դերասան եւ ռեժիսոր Ջորջ Քլունին: Մրցանակի չորս հավակնորդներն էին` Մարգարիտ Բարանկիցեն՝ Բուրունդիից, Թոմ Քաթինան՝ Սուդանից, Սայիդա Ղուլամ Ֆաթիման՝ Պակիստանից, և Հայր Բերնարդ Կինվին՝ Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունից: Մրցանակի դափնեկիրը ստացավ հարյուր հազար ԱՄՆ դոլարի պարգեւ եւ նվիրատվության շղթան շարունակելու հնարավորություն` 1 միլիոն ԱՄՆ դոլարի դրամաշնորհի ներկայացնելով իրեն ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին։