«Հուլիսի 16-ին աշխատանքային հանդիպում ունեցա հայազգի մեծանուն բարերար Ասո Թավիթյանի հետ: Ներկա էին նաև «Carnegie» կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը, «Metlife» ապահովագրական ընկերության նախկին նախագահ Սթիվեն Կանդարյանը և «Insight Venture Partners» ընկերության գործադիր տնօրեն Փիթեր Սոբիլոֆը»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Հաշվի առնելով Թավիթյան հիմնադրամի և անձամբ Ասո Թավիթյանի զգալի ավանդը Հայաստանի համար ապագայի առաջնորդներ կրթելու գործում, ինչպես նաև ՏՏ բնագավառում վերջինիս գրանցած հաջողությունները՝ պարոն Թավիթյանին փոխանցեցի ՀԱՊՀ գիտական խորհրդի որոշմամբ նրան շնորհված ՀԱՊՀ պատվավոր դոկտորի վկայականը»,- գրել է Ավինյանը։