տուն Քաղաքական Միջազգային Աֆղանստանի զինված ուժերը գրավել են Քունդուզը

Աֆղանստանի զինված ուժերը գրավել են Քունդուզը

117
0

kunduz city

Աֆղանստանի ներքին գործերի նախարար Սեդիքա Սեդիքին հայտարարել է, որ գրոհի ընթացքում աֆղանական զինված ուժերը «Թալիբան» շարժման զինյալներից հետ են խլել Քունդուզ քաղաքը: Դրա մասին հայտնում է Reuters գործակալությունը:

«Քաղաքը գրավված և ամբողջովին մաքրված է ահաբեկիչներից, որոնց շարքերում բազմաթիվ զոհեր կան»,- հայտնել է նախարարը:

Քունդուզի շրջանի նոր ղեկավար Համդուլլա Դանիշիի խոսքերով` զինյալները չեն կարողացել դիմադրություն ցույց տալ և փախուստի են դիմել լայնածավալ գործողություն  սկսելու պատճառով:

Հիշեցնենք, որ «Թալիբանը» ահաբեկչական կազմակերպություն է, որն արգելված է մի շարք երկրներում: