Միջազգային պայմանագրի շրջանակներում է հանձնումն իրականացվում: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ անդրադառնալով այն տեղեկությանը, որ Պրահայի քաղաքային դատարանը ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի արտահանձնման մասին որոշում է կայացրել:
«Կարծում եմ՝ այն ընթացակարգերը, որոնք տեղի են ունեցել, այդ ժամանակից ավելի վաղ դժվար թե հնարավոր լիներ իրականացնել: Ես չգիտեմ՝ բողոքարկվելու է, թե չի բողոքարկվելու, որովհետև անձն ունի նաև դատաիրավական իրավունքներ»,- ասաց նա: