Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին պաշտոնանկ անելու պահանջով հանրագիրը, որը հրապարակվել է Change.org կայքում, հավաքել է ավելի քան 150 հազար ստորագրություն, հայտնում է Gazeta.ru-ն:
Ռուսաստանցիների շրջանում զայրույթ է առաջացրել Մեդվեդևի այն հայտարարությունը, որով նա խորհուրդ էր տալիս ցածր աշխատավարձից դժգոհող ուսուցիչներին զբաղվել բիզնեսով:
Քաղաքացիները խնդրում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ կառավարությունը վստահել իրազեկ, կրթված, երկրի համար սրտացավ մարդու: