ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հունիսի 5-ին` ժամը 18.47-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին մի տղամարդուց հաղորդում է ստացվել, որ Գայի պողոտային հարակից Թ.Կրպեյանի անվան այգում իր վրա հարձակվել, ծեծել և պոկել են պարանոցի շղթան:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ վաշտի ծառայողները ժամը 19.00-ին նշված զբոսայգուց, ավազակություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման են ենթարկել 46-ամյա տղամարդու (նախկինում ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի և 235 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով դատապարտված):
Նշանակվել է ԴԲՓ: Բերման ենթարկվածը ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն: