տուն Լուրեր Ավարտվում է «Օձունի նոր կյանք» ծրագրի վերջին փուլը

Ավարտվում է «Օձունի նոր կյանք» ծրագրի վերջին փուլը

89
0

Odzun (3)

Հաշված օրեր են մնացել մինչ Օձունի վերածնունդ ծրագրի ավարտը: Սկսած 2011 թվականից փլուզման վտանգի առջև կանգնած Լոռվա թագուհին նոր շունչ ստացավ: Եվրոպական նորագույն տեխնոլոգիաներ, որոնք մինչ այդ Հայաստանում երբևէ չէին կիրառվել, լուծումներ, որոնք հուշարձանների վերականգնման հարցում աննախադեպ էին ամբողջ հետխորհրդային տարածքում: Շինարարական ներգործությունը չպե՛տք է խաթարի պատմաճարտարապետական հուշարձանի տեսքը: Սա «Օձունի նոր կյանք» ծրագրի կարգախոսն էր, որն իրականություն դարձավ:

Օձունում եռում են վերջին փուլի աշխատանքները. վերականգնվում է ԽՍՀՄ տարիներին վերակառուցման նպատակով քանդված և երկրի փլուզման պատճառով այդպես էլ չվերականգնված հյուսիսային կամարաշարը: Այժմ նախապատրաստական թեժ փուլում է գտնվում ծրագրի ավարտին նվիրված արարողությունը: Արարողություն, որին Օձունի գմբեթավոր բազիլիկը կարծես նոր թևեր ստացած ամուր հիմքի վրա թռչելկու է իր դեպի իր կյանքի հերթական հազարամյակը:

«Օձունի նոր կյանք» ծրագրի մամուլի բաժին