տուն Լուրեր Ավարտվել է մարմնամարզության Հայաստանի երիտասարդական առաջնությունը

Ավարտվել է մարմնամարզության Հայաստանի երիտասարդական առաջնությունը

96
0

316

Երևանի Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության մարզադպորցում ավարտվեց նոյեմբերի 17-ին մեկնարկած սպորտային մարզմնամարզության Հայաստանի երիտասարդական առաջնությունը, հաղորդում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:

Բազմամարտում Հայաստանի երիտասարդական առաջնության ոսկե մեդալ է նվաճել Արթուր Ավետիսյանը (77.162 միավոր):  Ազատ վարժությունում հաղթող է դարձել Գագիկ Խաչիկյանը: Նժույգաթափեր վարժությունում Հայաստանի չեմպիոն է դարձել  Հայկ Նազարյանը: Օղակների վարժության և հենացատկի ոսկե մեդալը նվաճել է Արթուր Ավետիսյանը: Զուգափայտերի վարժությունում հաղթող է ճանաչվել Էրիկ Բաղդասարյանը: Պտտաձողի վարժությունում Հայաստանի առաջնության լավագույն արդյունքը ցուցադրել է Ժորա Սմբատյանը:

Սպորտային մարմնամարզության կանանց Հայաստանի երիտասարդական առաջնության բազմամարտի  չեմպիոն է դարձել Աննա Գրիգորյանը (46.15 միավոր)։ Առանձին գործիքների վարժություններում հաղթողներ են ճանաչվել` Աննա Գրիգորյանը (հենացատկ և զուգափայտ), Ելենա Հայկազնունին (հավասարակշռության գերան) և Գայանե Սիրականյանը (ազատ վարժություններ):

Մարմնամարզության Հայաստանի երիտասարդական առաջնությունն անցկացվել է նոյեմբերի 17-18-ը, Երևանի Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության մարզադպրոցում: Առաջնությանը մասնակցել է ավելի քան 40 մարմնամարզիկ: