Այսօր Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչու էր այս ժամանակահատվածում Սամվել Կարապետյանի հետ գործարքը գաղտնի պահվում, ասաց, թե որևէ գաղտնի բան չկա:
«Ես Սամվել Կարապետյանի այդ մոտեցոմը համարում եմ հայրենասիրական, որովհետև, ըստ էության, այն ներդրումները, որ պետք է արվեն, եթե մեկ այլ ոլորտում արվեր, շահի իմաստով ավելի մեծ շահեր կբերեր: Սա, կարծում եմ, Հայաստանի նկատմամբ Սամվել Կարապետյանի դրսևորումն է: Այն ընկերությունը, որը պետք է գործարքին մասնակցի, դա Սամվել Կարապետյանի նույն ընկերության փնջի մեջ է մտնում: Իսկ օֆշորայինից պետք չէ վախենալ, քանի որ սա այն դեպքը չէ, որ անհատների մեջ է, ինչ-որ մարդիկ կարող են փախչել: Եթե ընդհանուր նայեք մեր օրենսդրությունը, վերահսկողության մեխանիզմներն այնպիսին են, որ որևէ մեկը չի կարող անհեթեթ կերպով ձախողել իրավիճակը»,- ասաց նա:
Լրագրողների այն դիտարկմանը, թե բոլոր կարևորագույն ձեռնարկությունները վաճառվում են, Գալուստ Սահակյանը լրագրողներին առաջարկեց հավաքվել և բիզնես սկսել:
Մանրամասները՝ 1in.am-ի տեսանյութում։
Հիշեցնենք, որ տնտեսագետ Վահագն Խաչատրյանը Araratnews.am-ի հետ զրույցում ասել էր, որ ՀԷՑ-ի գործարքը մի մեծ ներկայացում էր, որի հիմնական նպատակը այդ կառույցի վաճառքն էր: