Թենիսի ATP-ի տարվա ամփոփիչ մրցաշարում աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը երեք սեթում առավելության հասավ չեխ Թոմաշ Բերդիխի նկատմամբ՝ տանելով երրորդ հաղթանակը: Հանդիպումն ավարտվել է 6։4, 1։6, 6։3 հաշվով։
Հիշեցնենք, որ A խմբից կիսաեզրափակիչ են դուրս եկել իսպանացին և շվեյցարացի Ստանիսլաս Վավրինկան։ Կիսաեզրափակիչում Ռաֆայել Նադալը կմրցի Ռոջեր Ֆեդերեր — Խուան Մարտին դել Պոտրո զույգի հաղթողի հետ։