Լոնդոնում կայացած թենիսի ATP-ի տարվա ամփոփիչ մրցաշարի եզրափակիչում աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը պարտվեց սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչին: Երկու սեթում էլ աշխարհի երկրորդ ռակետը հաղթեց մրցակցին 6:3, 6:4 հաշվով:
Նովակ Ջոկովիչը երրորդ անգամ նվաճեց ամփոփիչ մրցաշարի հաղթողի տիտղոսը և ստացավ 2 միլիոն դոլար մրցանակային գումար, իսկ Ռաֆայել Նադալի մրցանակային գումարն է 1 միլիոն դոլար։
Ձեզ ենք ներկայացնում եզրափակիչ խաղի լավագույն դրվագները