Հայաստան-Եվրամիություն համաձայնագրում Մեծամորի ատոմակայանի փակման դրույթ կա: Այսօր Արեւելյան գործընկերության երկկողմ հարաբերությունների ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Դիրկ Լորենցն ասել է, որ ատոմակայանը հնարավորինս շուտ պետք է փակվի, քանի որ հնարավոր չէ այն բարելավել այնպես, որ համապատասխանի անվտանգության միջազգային պահանջներին:
Ի պատասխան Դիրկ Լորենցի հայտարարության՝ էներգետիկայի ու բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասել է, որ ատոմակայանի գործարկումը երկարացվելու է տասը տարով:
Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի գործադիր քարտուղար Վահրամ Պետրոսյանից Araratnews.am-ը հետաքրքրվեց, թե ինչու են եվրոպացիները շտապում փակել հայկական ատոմակայանը: Զրուցակիցս դժվարացավ ասել պատճառը, բայց վստահեցրեց՝ ատոմակայանին այլընտրանք չի կարող լինել. «Ատոմակայանի կյանքի տեւողությունն ենք երկարացնում, որից հետո հնարավոր կլինի ավելի երկար այն շահագործել»:
Վահրամ Պետրոսյանի խոսքով՝ այլընտրանքային էներգետիկայի զարգացումը չի կարող Հայաստանի էներգետիկ անվտանգության երաշխիք լինել:
Սոնա Դավթյան