տուն Լուրեր Ատոմակայանը պայթեցնելու մասին ահազանգ է հնչել

Ատոմակայանը պայթեցնելու մասին ահազանգ է հնչել

126
0

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Մեծամորի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մարտի 4-ին, Արմավիրի մարզում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով։ Ժամը 10։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Հայաստանի ատոմային էլեկտրակայանը պայթեցնելու են։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Մեծամորի բաժնի քրեական հետախուզության խմբի ծառայողները Մեծամորի ոստիկանապետ Արթուր Ֆրանգյանի գլխավորությամբ կարճ ժամանակում պարզել են, որ ահազանգողը եղել է Արմավիր քաղաքի բնակիչ՝ 49-ամյա Տիգրան Խաչատրյանը, ով Մեծամորի ոստիկանների կողմից հայտնաբերվել և բերման է ենթարկվել Մեծամորի ոստիկանություն։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում