տուն Հասարակություն Մշակույթ Ատոմ Էգոյանը Հոլոքոստի մասին ֆիլմ կնկարահանի

Ատոմ Էգոյանը Հոլոքոստի մասին ֆիլմ կնկարահանի

106
0

egoyanԿանադացի հայտնի հայ կինոռեժիսորԱտոմ Էգոյանը հայտարարել է, որ մտադիր է Հոլոքոստի մասին ֆիլմ նկարահանել:

Այս մասին նա հայտնել է «Ակոս»-ի հետ զրույցում: Ատոմ Էգոյանն ասել է, որ չի պատրաստվում նոր ֆիլմ նկարահանել Հայոց ցեղապանության մասին: «Իմնոր` Remember (Հիշել) ֆիլմը Հոլոքոստի մասին է: Ֆիլմի հերոսը, ով ընտանիքը կորցրել էր Աուշվից ճամբարում, Հոլոքոստից փրկված եւ հիշողության կորստով տառապող մարդ է:

Նա ճանապարհ է ընկնում իր ընտանիքին վերացրած մարդուն սպանելու համար, սակայն, մոռանում է պատճառը: Երբեմն իրեն գտնում է զենքը ձեռքին որեւէ հյուրանոցի համարում, սակայն, չի կարողանում հիշել, թե ինչու պետք է սպանի որեւէ մեկին»,- պատմել է ռեժիսորը:

Ատոմ Էգոյանը Հայոց ցեղասպանության մասին նշանավոր «Արարատ» ֆիլմը նկարահանել է 2002 թվականին: