տուն Լուրեր Աթեշյանի դեմ ստորագրահավաք է սկսվել

Աթեշյանի դեմ ստորագրահավաք է սկսվել

105
0

atash

Թուրքիայի հայ համայնքը առցանց ստորագրահավաք է սկսել Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանի դեմ: Թեմային անդրադարձած թուրքական իշխանամետ Milliyet թերթի կայքի համաձայն՝ Change.org կայքի միջոցով իրականացվող ստորագրահավաքը կրում է հետևյալ խորագիրը. «Թուրքիայի հայոց պատրիարքությունը բռնազավթված է. տեղյա՞կ եք»:

Եպիսկոպոս Սահակ Մաշալյանը Milliyet-ի հետ զրույցում նշել է, որ տեղապահի ընտրություններից հետո պատրիարքական փոխանորդի բոլոր լիազորությունները իրականում դադարեցվել են, սակայն Արամ Աթեշյանը շարունակում է մնալ իր պաշտոնում:

«Պատրիարքի ընտրությունների անցկացման հարցի վերաբերյալ նահանգապետարանում հանդիպում պիտի ունենանք: Հոգևոր խորհուրդը և խորհրդի անդամները ընտրությունների կազմակերպման համար ստորագրություններով մի նամակ պիտի ներկայացնի:  Եթե ստորագրահավաքը նպաստի նրան, որ Աթեշյանը ավելի ըմբռնող մոտեցում ցուցաբերի, ապա այն օգտակար կլինի»,- ասել է Մաշալյանը:

Աղբյուր` Ermenihaber.am