տուն Լուրեր Պատգամավորները գաղափար անգամ չունեն, թե ինչպես անվտանգ շահարկել ատոմակայանը. Վահան Համազասպյան

Պատգամավորները գաղափար անգամ չունեն, թե ինչպես անվտանգ շահարկել ատոմակայանը. Վահան Համազասպյան

115
0

ատոմակայան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեխնիկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր «Հելիոֆիկացիայի» ծրագրի հեղինակ Վահան Համազասպյանն անդրադարձավ վերջին քառօրյայի ընթացքում ԱԺ-ում քննարկվող ատոմակայանի վերանորոգման և շահագործման հարցին: Ըստ բանախոսիˋ շատ պատգամավորներ խոսում են ատոմակայանի շահարկման մասին, մինչդեռ գաղափար անգամ չունեն, թե ինչպես պետք է անվտանգ շահարկել ատոմակայանը:

«Օրիանակ, Միքայել Մելքումյանը հարցնում է, թե ինչ ռիսկեր կան վարկային նեդրումների հետ կապված, բայց մի՞թե նա չգիտի, որ ատոմակայանի հարցում խնդիրները երկրորդական պլան են մղվում, որովհետև բուն վտանգը պայթելու վտանգն է: Խոսրով  Հարությունյանն էլ նշում է, որ ատոմակայանի կյանքը 5-10 տարով կերկարացվի, քանի որ ատոմակայանի օպիտմալ տարիքը 10 տարին է, բայց որտեղի՞ց այս տարիքը որոշվեց:

Ինչ վերաբերում է ատոմակայանի վերակառուցման աշխատանքների երկարաձգմանըˋ կարծում եմ, որ սրա պատճառը 2026-ին Թուրքիայում Ռուսաստանի կողմից շահարկվելիք 4 ատոմակայաններն են, որոնք 3 անգամ հզոր կլինեն մեր ատոմակայանից, ուստի հայկական կողմը փորձում է ժամանակ շահել ատոմակայանը հզորացնելու համար»,-նկատեց բանախոսը:

Նա ընդգծեց, որ ատոմակայանի վերականորոգումը ապահով չէ. առավել ապահով կլինի նոր ատոմակայանի կառուցումը: Ըստ բանախոսիˋ հենց այս գործընթացի վրա պետք է սևեռվի պատգամավորների ուշադրությունը, եթե անգամ նոր ատոմակայանի կառուցման համար պահանջվում է 5-6 մլրդ դոլար, որովհետև խոսքն այս դեպքում մարդկանց անվտանգության մասին է:

Բանախոսն առաջարկեց նաև այլընտրանքային էլեկտրաէներգիայի աղբյուրի ստացման ճանապարհըˋ առաջարկելով Սփյուռքում և Սպիտակի գոտում գործարաններում կիրառել արևային սարքեր, որոնց միջոցով կստեղծվի այլընտրանքային էներգիա. սա հնարավորություն կտա անհրաժեշտ էներգիան ստանալ արևից:

 

Վարդուհի Ստեփանյան