տուն Լուրեր Ածուխից՝ ոսկի

Ածուխից՝ ոսկի

160
0

neobrabotannoe-zoloto-foto

Ամուրսկի գիտական կենտրոնի ռուս գիտնականները հատուկ փորձարարական միջոցներով վառելիքից ոսկի են ստացել. հաղորդում է Известия-ն։

Նշվում է, որ  այն հիմնված է ածուխի այրման ընթացքում առաջացած ծխի 100-անգամյա մաքրման վրա։ Ստացված զանգվածը լվանում են ջրով եւ անցկացնում զտիչների միջով։ Դրանից հետո առանձնացնում են ոսկու խտանյութը, որից էլ ստանում են ազնիվ մետաղը։

1 գրամ ոսկի ստանալու համար անհրաժեշտ է այրել 1 տոննա ածուխ։ Գիտնականները այս արդյունքին հասել են՝ 15 տարի շարունակ տարբեր հանքավայրերի ածուխներ այրելով։ Այժմ նրանք հույս ունեն դրամաշնորհ վաստակելու. «Եթե ամեն ինչ լինի այնպես, ինչպես նախատեսել ենք, ապա մյուս աշնանը Բլագովեշչենսկի շրջանի կաթսայատներից մեկը կդառնա ոսկեբեր բառի բուն իմաստով»,- ասել են նրանք։