տուն Լուրեր Աճուրդում վաճառվել է Հիտլերի անձնական լուսանկարներով ալբոմը

Աճուրդում վաճառվել է Հիտլերի անձնական լուսանկարներով ալբոմը

118
0

48354001

Գերմանական ֆաշիստական պետության հիմնադիր ու ղեկավար Ադոլֆ Հիտլերի և գերմանական Ազգային սոցիալիստական աշխատավորական կուսակցության անդամների լուսանկարներով ալբոմը վաճառվել է Մեծ Բրիտանիայի Քենթ կոմսությունում տեղի ունեցած աճուրդի ժամանակ. հաղորդում է The New York Times-ը՝ հղում կատարելով C&T Auctioneers աճուրդի տանը:

Գնորդը, ում անունը չի հրապարակվել, ալբոմի համար վճարել է 41 հազար դոլար:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ալբոմը խորհրդային զինվորները հայտնաբերել են 1945-ի ապրիլին Հիտլերի բունկերում, մասնավորապես, Եվա Բրաունի ննջասենյակում, և ապա հանձնել բրիտանացի լուսանկարիչ Էդվարդ Դինուին: