Քաղաքիական ակտիվիստ Ասյա Խաչատրյանի շուրջ ստեղծված աղմուկը հասավ նաեւ Ադրբեջան։ Այդ երկրում ադրբեջանցի Թեհրան Բայրամովին զայրացած հայրենակիցները Ասյա Խաչատրյանի հետ լուսանկարների համար դաժան դատաստանով են սպառնում:
Ինչպես հայտնում է Haqqin.az-ը, որը կապ է հաստատել Թեհրան Բայրամովի հետ, վերջինս պատմել է, որ Ասյայի հետ ծանոթացել է մի քանի ամիս առաջ ֆեյսբուք սոցիալական ցանցում: Բայրամովը, որը ծնունդով Բաքվից, ասել է, որ այժմ ավտոստոպով ճանապարհորդում է այն երկրներ, որտեղ Ադրբեջանից վիզա չի պահանջվում: Նրա ընտանիքն ապրում է Ադրբեջանում, իսկ ինքը ճանապարհորդում է Ռուսաստանում:
«Սկզբում մենք շփվեցինք մեր երկրների միջեւ պատերազմի թեմայով: Պարզվեց, որ Ասյան, ինչպես եւ ես, դեմ ենք ռազմական գործողություններին եւ անմեղ մարդկանց մահվան», — ասաց Բայրամովը՝ հավելելով, որ լավ ընկեր են Ասյայի հետ եւ ոչ ավելին:
Այնուհետեւ նրա խոսքով, որոշել են հանդիպել Թբիլիսիում, եւ այնտեղ արված լուսանկարները ցնցել են ադրբեջանական հասարակությանը:
«Ես չէի կարծում, որ այդ լուսանկարների պատճառով նման աղմուկ կբարձրանա: Կիսվելով այդ նկարներով, ես հույս ունեի միավորել մարդկանց, բայց արձագանքը չափազանց բացասական եղավ: Իմ դեմ հարձակման հզոր ալիք տեղաց: Ինձ վիրավորում էին, կային անգամ մարդիկ, որ սպառնում էին սպանել ինձ», — ասել է Բայրամովը: