«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն իր facebook-յան էջում անդրադարձել է Երևան-Մոսկվա թիվ 558 չվերթի ինքնաթիռի պայթելու վերաբերյալ լուրերին:
Գրառման մեջ նշում է.«Ժողովուրդ ջան, էս մեր իրավապահների մի մասի ձեռը կրակն ենք ընկել…Սարսափազդու սերիալներ, համաշխարհային տեռորից աշխարհը փրկող հայաստանյան Ռեմբոներ …Երևանը տրաքացնող խմբեր, պայթեցվող ինքնաթիռներ… Իրականում ` անգրագետ դրված “կատակերգություններ”…Եվ այսպես. «ՎԻՄ ԱՎԻԱՅԻ» NN 558 ԵՐԵվԱՆ-ՄՈՍԿՎԱ ինքնաթիռը այսօր -20-40-ին մեկնելու է ԵՐԵվԱՆԻՑ…ԵՐԵվԱՆԻՑ ԿԱՐԼ, այլ ոչ թե գալու է Մոսկվայից…ԱԱԾ-ի համար ասեմ, որ NN 557 չվերթը Մոսկվայից դեռ չի թռել և մինչև չվերթի ժամը`16-30-ը դեռ շատ ժամանակ կա, որպեսզի Մոսկվա հաղորդվի համապատասխան «ինֆորմացիան»…Աստված, մարդ էլ այսքան ԱՆՄԵՂՍՈւՆԱԿ ԼԻՆԻ…»