Disney-ը հայտարարել է, որ «Աստղային պատերազմներ» ֆիլմի 8-րդ մասի նկարահանումներն ավարտվելու են 2016 թվականի վերջին։ Այս մասին գրում է Variety-ն։
Համաշխարհային պրեմիերան նախատեսված է 2017 թվականի մայիսի 26-ին։ Ֆիլմի ռեժիսորը Ռայան Ջոնսոնն է։
Նշենք, որ Ջոնսոնը հայտնի է «Ժամանակի հանգույց», «Աղյուս», «Բլում եղբայրները» ֆիլմերում իր աշխատանքով: