տուն Քաղաքական Միջազգային Associated Press գործակալությունը Ղրիմն այլևս չի համարում Ուկրաինայի մաս

Associated Press գործակալությունը Ղրիմն այլևս չի համարում Ուկրաինայի մաս

105
0

Justice Department Under Fire for Obtaining Phone Records of AP Reporters

Associated Press ամերիկյան լրատվական գործակալությունը այլևս Ղրիմը չի ճանաչում Ուկրաինայի տարածքի մի մաս: Ղրիմի վերաբերյալ լուրերն արդեն ընդգրկվում են այլ բաժնում: Այս մասին հաղորդում է BBC-ն` հղում կատարելով գործակալության գլխավոր խմբագրի տեղակալ Թոմ Քենեթին: Նրա խոսքերով` ավելի վաղ Ղրիմի նորությունները նշվում էին «Սևաստոպոլ, Ուկրաինա» բաժնում:

«Սակայն ներկայում Ղրիմը չի վերահսկվում Ուկրաինայի կողմից, իսկ Associated Press-ի տեղեկությունները պետք է արտացոլեն իրական վիճակը: Այդ պատճառով, սկսած այս շաբաթից, մենք այնտեղից ստացվող տեղեկությունները կնշենք «Սևաստոպոլ, Ղրիմ» բաժնում», — ասել է Քենեթը:

Միաժամանակ նշվում է, որ նույնիսկ եթե Ղրիմի բռնակցումն օրինականացվի Ռուսաստանի կողմից, այդ երկրամասը չի նշվելու որպես Ռուսաստանի տարածք: Նման դեպքերում գործակալությունը սահմանափակվում ` նշելով միայն այդ քաղաքի անունը և շրջանը, օրինակ` «Պալերմո, Սիցիլիա», թեպետ Սիցիլիան համարվում է Իտալիայի անբաժան մաս: