տուն Լուրեր Ասիայի Չեմպիոնների լիգա. Հրայր Մկոյանը բաց կթողնի նաև «Ալ-Թաավոնի» հետ խաղը

Ասիայի Չեմպիոնների լիգա. Հրայր Մկոյանը բաց կթողնի նաև «Ալ-Թաավոնի» հետ խաղը

94
0

milznux9qas

Ասիայի Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրում «Էսթեղլալը», որտեղ հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հրայր Մկոյանը, կմրցի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Թաավոնի» հետ:

Հանդիպումը տեղի կունենա փետրվարի 27-ին՝ չեզոք դաշտում:

Հաղորդվում է, որ Հրայր Մկոյանը բաց կթողնի առաջիկա խաղը վնասվածքի պատճառով:

Տեղեկացնենք նաև, որ Ասիայի ՉԼ-ի խմբային փուլի 1-ին տուրում «Էսթեղլալը» նվազագույն հաշվով պարտվեց «Ալ-Ահլիին», իսկ Հրայր Մկոյանը վնասվածքի պատճառով բաց թողեց հանդիպումը: