տուն Լուրեր Աշխատաժողով՝ Հայաստանում վարչատարածքային բարեփոխումների հարցերով

Աշխատաժողով՝ Հայաստանում վարչատարածքային բարեփոխումների հարցերով

99
0

18765712_1899750130240865_245561988585568821_n

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը  հունիսի 1-ին  Ծաղկաձորում  մասնակցել է  Հայաստանում վարչատարածքային բարեփոխումների ընթացքում կուտակված փորձի, արձանագրված ձեռքբերումների և խնդիրների վերաբերյալ երկօրյա համակարգող աշխատաժողովի աշխատանքներին: Միջոցառմանը մասնակցել են  խոշորացված համայնքների ղեկավարներ, ՏԿԶ նախարարության, ԳՄՀԸ, ԱՄՆ ՄԶԳ, ՇԶՀԳ, ԵԽ  միջազգային կազմակերպությունների, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի,  ՀՏԶՀ  և ՀաՄաՏեղ-ի ներկայացուցիչներ:
Աշխատաժողովն անցկացվել է  «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում, որն  իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համատեղ՝  Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ և Հայաստանում  Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) ,  ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) համաֆինանսավորմամբ: