տուն Լուրեր Աշխատանքային խումբը զբաղվում է էլեկտրաէներգիայի սակագնի ուսումնասիրությամբ

Աշխատանքային խումբը զբաղվում է էլեկտրաէներգիայի սակագնի ուսումնասիրությամբ

113
0

Էներգետիկ համակարգում կան պրոբլեմներ, և դա ամենևին պարզ հարց չէ: Այս մասին այսօր ուղիղ եթերի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է 2019 թվականին էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցում: Վարչապետը նշեց, որ  սոցիալապես անապահովների համար սակագնի իջեցում արդեն տեղի է ունեցել «Բացի այդ՝ ասեմ, որ աշխատանքային խումբ ենք ստեղծել, որը զբաղվում է սակագների հիմնավորվածությունն ուսումնասիրելով: Էներգետիկ համակարգում կան պրոբլեմներ, և դա ամենևին պարզ հարց չէ: Մի քանի օր առաջ ինձ զեկուցեցին, որ ԱԷԿ-ում 500 աշխատող կա: Մարդիկ աշխատում և աշխատավարձ են ստանում»,- ասաց վարչապետը: Փաշինյանը նաև նշեց, որ  նախկին իշխանությունները մարդկանց աշխատանքի են տեղավորել «ընտրությունների համատեքստում»:  «Չենք կարող գրչի մի հարվածով աշխատանքից ազատել այդ մարդկանց, քանի որ սոցիալական խնդիր կառաջանա»,- նշեց Նիկոլ Փաշինյանը: