ՌԴ ներքին գործերի նախարարությունը օրինագիծ է պատրաստել, որը նախատեսում է ՌԴ-ից արտաքսել ԵԱՏՄ անդամ երկրների այն ներգաղթյալներին, ովքեր աշխատանքային պայմանագիր չեն ունենա. հաղորդում է Izvestia-ն:
Բացի այդ, իրավախախտները նաև կտուգանվեն: Հաղորդվում է նաև, որ արգելք կսահմանվի օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց նկատմամբ այն դեպքում, եթե միգրացիոն քարտում աշխատանքը նշված չէ որպես երկիր մուտք գործելու նպատակ: Բացառություն կկազմեն Բելառուսի քաղաքացիները, որոնք ազատված են միգրացիոն քարտից:
Ներկայումս ԵԱՏՄ անդամ պետությունների` Հայաստանի, Ղրղզստանի, Ղազախստանի, Ռուսաստանի և Բելառուսի աշխատանքային միգրանտները ազատված են աշխատանքի թույլտվություն ստանալու պարտականությունից: