տուն Քաղաքական Միջազգային Աշխարհում նշում են Անտառների պաշտպանության միջազգային օրը

Աշխարհում նշում են Անտառների պաշտպանության միջազգային օրը

139
0

vancouverisland_oldgrowth_forest

Մարտի 21-ին աշխարհում նշվում է Անտառների միջազգային և Անտառների պաշտպանության համաշխարհային օրերը։ Այս օրը սահմանվել է 2012 թվականին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից՝ նշելու համար անտառների պաշտպանության կարևորությունը։

Անտառները ծածկում են երկրագնդի ցամաքի 31 տոկոսը, ուր ապրում և աճում են Երկիր մոլորակի կենդանիների, միջատների և բույսերի 80 տոկոսը։ Սակայն ամեն տարի անտառների ծավալը քչանում է։ ՄԱԿ-ի տվյալներով՝ ամեն տարի հատվում է մինչև 13 մլն հեկտար անտառ։ Սրա հետևանքով մթնոլորտ է արտանետվում 12-20 տոկոս ավել ջերմոցային գազ, ինչը նպաստում է գլոբալ տաքացմանը։