տուն Լուրեր Աշխարհում միայն Թրամփը չէ, որ իրավունք ունի որոշում կայացնելու. Մահմուդ Աբբաս

Աշխարհում միայն Թրամփը չէ, որ իրավունք ունի որոշում կայացնելու. Մահմուդ Աբբաս

118
0

ԱՄՆ-ն իրավունք չունի միանձնյա որոշում կայացնելու՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու հարցում. ամբողջ աշխարհը դեմ է դրան: Ria.ru-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբբասը:

«Թրամփը ցանկանում է Երուսաղեմը նվիրել Իսրայելին, կարծես նա աշխարհում միակն է, ով կարող է որոշում կայացնել, և միայն նրա խոսքը կշիռ ունի: Բոլոր երկրները՝ Ճապոնիայից մինչև Կանադա, նույնիսկ այն երկրները, որոնք սովոր են մոտ լինել ԱՄՆ-ին, դեմ են: Մեզ համար հեշտ չէ, բայց մենք հաղթելու ենք»,- այս մասին Աբբասն ասել է Ստամբուլում կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ գագաթնաժողովում:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 6-ին հայտարարել էր Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք պաշտոնապես ճանաչելու և Թել Ավիվից ԱՄՆ-ի դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու մասին: