տուն Լուրեր Աշխարհում լավագույնը Նեյմարնն է, իսկ Մեսսին այլ աշխարհից է. Սեսար

Աշխարհում լավագույնը Նեյմարնն է, իսկ Մեսսին այլ աշխարհից է. Սեսար

122
0

lionel_messi_neymar_barcelona_g2unhfuzxjck1p2u9wckly0yz

Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ժուլիո Սեսարը հաջողություն է մաղթել իր հայրենակցին` ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին «Ոսկե գնդակի» պայքարում:

38-ամյա Սեսարը կարծում է, որ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը ներկա պահին Նեյմարն է` միաժամանակ խոսելով կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի մասին:

«Ինձ համար ներկա պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստը Նեյմարն է: Մեսսի՞ն. Մեսսին այլ մոլորակից է: Ամեն դեպքում, հիմա Նեյմարի ժամանակն է»,- Սեսարի խոսքն է մեջբերում «ESPN»-ը: