Աշխարհի 10 լավագույն համալսարանները, ըստ QS World University 2014/2015 վարկանշի, համարվում են ամերիկյան և բրիտանական համալսարանները: Իսկ ամենալավագույն համալսարանը 100 միավորով համարվում է ամերիկյան Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանը (MIT), որին հաջորդում են բրիտանական Քեմբրիջի համալսարանը, ապա Լոնդոնի Իմպերիալ քոլեջը: Հարվարդի համալսարանը 4-րդ տեղում է, իսկ Օքսֆորդի համալսարանը՝ 5-րդ տեղում: Տասնյակում տեղ են գտել նաև ամերիկյան Ստանֆորդի համալսարանը (7-րդ տեղ), Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտը (8-րդ տեղ), Ելեյի համալսարանը (10 տեղ): Եվրոպական համալսարաններից լավագույն քսանյակում, բացի բրիտանական համալսարաններից, կան նաև 2 շվեյցարական համալսարաններ՝ Ցյուրիխի տեխնոլոգիայի ֆեդերալ ինստիտուտը (12-րդ տեղ) և Լոզանի ֆեդերալ պոլիտեխնիկ դպրոցը (EPFL)՝ 17-րդ տեղ: Քսանյակը եզրափակում է կանադական Տորոնտոյի համալսարանը: Ասիայից ամենաբարձր միավորով՝ 22 տեղում է գտնվում Սինգապուրի ազգային համալսարանը (NUS) և Հոնկոնգի համալսարանը՝ 28-րդ տեղ: Ճապոնայից ամենալավագույնը՝ Տոկիոյի համալսարանն է՝ 31-րդ տեղում: Վարկանիշում աֆրիկյան համալսարաններից ամենաբարձր վարկանիշ ունի Հարավաֆրիկյան հանրապետության Քեյփթաունի համալսարանը՝ 141 տեղում: Իսկ Հարավային Ամերիկայի համալսարաններից ամենաբարձր վարկանիշն ունի բրազիլական Սաո Պաուլոյի Համալսարանը (Universidade de São Paulo), 132-րդ տեղում: Աշխարհում բարձրակարգ կրթական համակարգ ունեցող Գերմանիայի համալսարաններից ամենալավագույնը համարվել է Հայդելբերգի համալսարանը (Ruprecht-Karls-Universität Heidelberg), որը սակայն գտնվում է այդ վարկանիշի 49-րդ տեղում է: Ֆրանսիական համալսարաններից լավագույնն է Փարիզի Ecole normale supérieure, որը գտնվում է 24-րդ տեղում: Չինաստանից ամենալավագույնն է համարվում՝ Չինգուա Համալսարանը (Tsinghua University)՝ 47-րդ տեղում: Մոսկվայի Լոմոնոսովի պետական համալսարանը գտնվում է 114-րդ տեղում, իսկ Սանկտ-Պետերբուրգի պետական համալսարանը՝ 233-րդ տեղում: Հնդկաստանի համալսարաններից ամենալավագույնն է Բոմբեյի տեխնոլոգիայի հնդկական ինստիտուտը, որը գտնվում է 222-րդ տեղում, իսկ Իրանից ամենալավագույնը Շարիֆի տեխնոլոգիական համալսարանն է՝ 601-րդ տեղում: Իսրայելի ամենալավագույն համալսարանն է՝ Երուսաղեմի եբրայական համալսարանը՝ 138-րդ տեղում: Թեև հայկական և վրացական բարձրագույն կրթական համալսարանները ընդգրկված չեն այս վարկանիշում, սակայն, դա մեր արժանապատվության համար ուժեղ ազդակ պետք է հանդիսանա՝ մեր երկրի կրթական համակարգը աշխարհի լավագույն կրթական համակարգ ունեցող երկրների մակարդակին հասցնելու համար: