Ինդոնեզացի 13-ամյա Արյա Փերմանան հայտնի դարձավ 2016-ին: Այն ժամանակ լրագրողները նրան համարեցին աշխարհում ամենագեր երեխան: Թեև այդ «կոչումը» պաշտոնապես չէր հաստատվել, սակայն 10-ամյա տղայի 192 կգ քաշը շատերին էր վախեցնում:
Այդ ժամանակ Արյան սովորում էր տանը, պրակտիկապես չէր քայլում, և նրա ամբողջ օրը կազմված էր սնունդ ընդունելուց և քնելուց: Այն բանից հետո, երբ պատմությունը հանրահռչակվեց, ընտանիքին իրենց օգնությունն առաջարկեցին բժիշկները, բարեգործական հիմնադրամները և հովանավորներ:
Արդյունքում՝ մի քանի ամիս Արյան նստեց խիստ սննդակարգի վրա, իսկ 2018-ի աշնանը ենթարկվեց վիրահատության՝ փոքրացնելով ստամոքսը:
Բժիշկների խոսքով՝ վիրահատական միջամտությունը երեխայի կյանը փրկելու միակ միջոցն էր: Իսկ մի քանի ամսից արդյունքն արդեն ակնհայտ էր՝ Արյան նիհարեց 45 կգ: Իսկ 2019-ի ապրիլին նա արդեն կշռում էր 85 կգ՝ 107 կգ-ով նիհարելով:
Հիմա Արյան շարունակում է ճիշտ սնվել և մարզվել անձնական մարզչի հետ: Նա հաճախում է դպրոց, խաղում ընկերների հետ և երազում է ֆուտբոլիստ դառնալու մասին:
Մոտ ապագայում բժիշկները մտադիր են ևս մեկ վիրահատություն կատարել՝ ավելորդ մաշկը հեռացնելու համար: