Երեկ աշխարհի ամենաբարձրահասակ մարդը, ով ազգությամբ թուրք Սուլթան Քյոսենն է (251սմ) հանդիպել է աշխարհի ամենացածրահասակ մարդուն՝ նեպալցի Չանդրա Դանգին (54,6սմ):
Այս հանդիպումը կայացել է Լոնդոնում Գինեսի ռեկորդների գրքի օրվա կապակցությամբ: Բացի այդ, այս տարի նշվում է գրքի ստեղծման 60-ամյակը: Այս օրը նշվում է 10-րդ անգամ: