տուն Քաղաքական Միջազգային Աշխարհի ամենաբարձր վարձատրվող երգիչը Dr. Dre-ն է․ Forbes

Աշխարհի ամենաբարձր վարձատրվող երգիչը Dr. Dre-ն է․ Forbes

86
0

102438-dr_dre_617_409

Ռեփեր Անդրե Ռոմել Յանգը, ով հայտնի է Dr. Dre անունով, Forbes ամսագրի տվյալներով, դարձել է 2014 թվականի ամենաբարձր վարձատրվող երգիչը։ Սա այն դեպքում, երբ ինքը 14 տարի ալբոմ չի թողարկել։

49-ամյա երգչի գաղտնիքը նրանում է, որ Dr. Dre-ն Apple ընկերությանը վաճառել է իր կողմից հիմանդրված Beat Electronics ընկերութոյւնը, որն ականջակալներ և երաժշտական այլ տեխնիկա է արտադրում։ Երգիչը 3 մլրդ դոլարի գործարքից ստացել է 620 մլն-ը։

Վարկանշային աղյուսակի մյուս երաժիշտներն իրեն գումարները ստացել են համերգային գործունեությունից և ալբոմների վաճառքից։

Երկրորդ տեղում Բեյոնսեն է 115 մլն դոլարով, երրորդը՝ The Eagles խումբը, որը վաստակել է 100 մլն դոլար։

Լավագույն տասնյակում են նաև Փոլ Մաքարթնին, Բոն Ջովին, Բրյուս Սփրինգսթինը, Ջասթին Բիբերը, One Direction-ը, ՔելվիՆ Հարիսը, Թոբի Քիթը։