տուն Քաղաքական Միջազգային Աշխարհի ամենաբարձր վարձատրվող երգչուհին Բեյոնսեն է․ Forbes

Աշխարհի ամենաբարձր վարձատրվող երգչուհին Բեյոնսեն է․ Forbes

92
0

beyonce-2014-vma-billboard-650

Forbes ամսագիրը հրապարակել է 2014 թվականի աշխարհի ամենաբարձր վարձատրվող երգչուհիների ցուցակը։ Նախորդ տարի այդ ցուցակը գլխավորում էր Մադոննան, սակայն հիմա առաջնությունն անցել է Բեյոնսեին։

Ըստ ամսագրի տվյալների՝ երգչուհին վաստակել է 115 մլն դոլար։ «Բեյոնսե թագուհու կարիերայի լավագույն տարին է շնորհիվ լայնածավալ շրջագայության։ Սուպերաստղը ընթացիկ շրջանում մասնակցել է 95 համերգի՝ յուրաքանչյուրի ժամանակ վաստակելով 2.4 մլն դոլար», — ասվում է  ամսագրում։

Երկրորդ տեղում Թեյլոր Սվիֆթն է՝ 64 մլն դոլարով։

Լավագույն տասնյակում են Փինքը, Ռիհաննան, Քեթի Փերին, Ջենիֆեր Լոպեսը, Մայլի Սայրուսը, Սելին Դիոնը, Լեդի Գագան, Բրիթնի Սփիրսը։