Պահպանակներ արտադրող Durex ընկերությունը հրապարակել է աշխարհի ամենաանհավատարիմ ազգերի տասնյակը:
Ընկերությունը հետազոտություն է անցկացրել 26 երկրներում, ուր հարցվել է 26 հազար մարդ: Պարզվել է, որ ամենաանհավատարիմը Թաիլանդի բնակիչներն են: Այստեղ սեռական անկանոն կյանքով զբաղվում է տեղի ամուսնացած բնակչության 56 տոկոսը:
Տասնյակում են`
1. Թաիլանդ (56 տոկոս)
2. Դանիա (46 տոկոս)
3. Իտալիա (45 տոկոս)
4. Գերմանիա (45 տոկոս)
5. Ֆրանսիա (43 տոկոս)
6. Նորվեգիա (41 տոկոս)
7. Բելգիա (40 տոկոս)
8. Իսպանիա (39 տոկոս)
9. Մեծ Բրիտանիա (36 տոկոս)
10. Ֆինլանդիա (36 տոկոս)