տուն Լուրեր Աշխարհի 12 մլն հայերը տեր կկանգնեն Պատրիարքարանին

Աշխարհի 12 մլն հայերը տեր կկանգնեն Պատրիարքարանին

81
0

Պոլսո Հայոց Պատրիարքարանը հայտնվել է «պատանդի» կարգավիճակում։ Այս մասին հայտնել է Թուրքիայի ընդդիմադիր՝ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից հայազգի պատգամավոր Կարո Փայլանը՝ նշելով, որ պատրիարքի փոխանորդի պաշտոնը զբաղեցնում է պետության հետ սերտ հարաբերությունների մեջ գտնվող մեկը։

«Կարող եք Թուրքիայի ներսում ճնշել հայությանը, սակայն աշխարհում 12 մլն հայ կա։ Գրեթե բոլորն էլ արմատներով Անատոլիայից են, բոլորն էլ տեր կկանգնեն մեր Պատրիարքարանին։ Ներկայում այն գտնվում է պատանդի կարգավիճակում։ Աթեշյանը չի վայելում աշխարհի հայության հարգանքը: Այս ճգնաժամի լուծման միակ ճանապարհը քվեարկությունն է»,- ասել է Փայլանը, փոխանցում է Bianet-ը։

Նրա խոսքով՝ նման պաշտոնն այդքան երկար թափուր մնալու առումով նախադեպը չունի։