Աշխարհը սգում է բալետի պարուհի Մայաս Պլիսեցկայայի մահը: Նրա ընտանիքը ցավակցություններ է ստանում աշխարհի տարբեր անկյուններից:
Հայտնի բալետմայստեր Միխայիլ Բարիշնիկովը Պլիսեցկայային անվանել է բոլոր ժամանակների ամենակների ամենահանճարեղ պարուհիներից մեկը, գրում է vesti.ru-ն:
«Պիեռ Կարդենի և Իվ Սեն Լորանի մուսան, հրաշագեղ ու կանացի Մայա Պլիսեցկայան մեզ այսօր լքեց»,- գրել է նա ֆեյսբուքի իր էջում:
Փարիզի Սերգեյ Ռախմանինովի անվան կոնսերվատորիայի ռեկտոր, հայտնի մեցենատ ու հասարակական գործիչ կոմս Պյոտր Շորոմոտովը Պլիսեցկայայի մահը մեծ կորուստ է համարում ռուսական ու համաշխարհային մշակույթի համար: Նրա խոսքով՝ Պլիսեցկայան ռուսական մշակույթի հրաշալի դեսպանն էր աշխարհի բազմաթիվ երկրներում:
Պլիսեցկայայի հիշաատակին հարգանքի տուրք են մատուցել նաև Իսպանիայում: Պարուհին սիրում էր այդ երկիրն ու աշխատել է այնեղ մի քանի տարի:
«Մահացել է Մայա Պլիսեցկայան, դասական բալետի հրաշագեղ կարապը»,- նման վերնագրով հոդված է տպագրել El Pais թերթը: Այնտեղ նշվում է, որ Պլիսեցկայան մի անհատ էր, ով հավատարիմ է մնացել իր միակ հավատքին՝ բալետին:
Ամերիկյան Նյու-Յորք Թայմսը Պլիսեցկայային անվանում է 20-րդ դարի մեծագույն բալետի պարուհիներից մեկն, ով տասնամյակներ շարունակ եղել է կենդանի արտացոլումը Մեծ Թատրոնի:
Նշենք, որ պարուհին մահացել է երեկ Գերմանիայում, սրտի կաթվածից: