Այսօր նշվում է ծովի համաշխարհային օրը, որը սահմանվել է Միավորված ազգերի կազմակերպության կողմից։
Այս օրը նշվում է 1978 թվականից, երբ Միջկառավարական ծովային խորհրդակցական կազմակերպության վեհաժողովի 10-րդ նստաշրջանի ժամանակ որոշվեց սեպտեմբեր ամսվա վերջին շաբաթվա օրերից մեկը նշել որպես ծովի միջազգային օր։
Ծովի համաշխարհային օր սահմանելու հիմնական նպատակն է մարդկանց ուշադրությունը հրավիրել այն վնասների վրա, որը մարդը պատճառում է ծովին, հատկապես՝ ծովային կենդանական աշխարհին։