տուն Քաղաքական Միջազգային Աշխարհը նոր սառը պատերազմի շեմին է․ Բելառուսի ԱԳՆ

Աշխարհը նոր սառը պատերազմի շեմին է․ Բելառուսի ԱԳՆ

89
0

get_img

Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը Ռուսաստանի և Բելառուսի արտաքին գերատեսչությունների համատեղ նիստի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակն աշխարհը կանգնեցրել է նոր սառը պատերազմի շեմին։ Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը։

«Ուկրաինայում քաղաքական ճգնաժամը ծայր աստիճան սրել է հակասությունները, ձևավորել է փոխադարձ անվստահության բարձր մակարդակ։ Փաստացի, աշխարհը նոր «սառը պատերազմի» շեմին է», — նշել է Բելառուսի ԱԳ ղեկավարը։