hraparak.am-ը գրում է.
Հին ու նոր իշխանությունների «թունդ» ընդդիմություն Էդմոն Մարուքյանն ու ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այս պահին գտնվում են ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում։ Ավելին՝ նրանք հանդիպել են ու սրճել Մոկսվայի առևտրի կենտրոններից մեկում։ Այդ հանդիպումից մեզ ուղարկեցին լուսանկար, որտեղ Աշոտյանն է, Մարուքյան ու ևս մեկ անձ։
Արմեն Աշոտյանը, ով զարմացավ, թե որտեղից մեզ այս լուսանկարը, Hraparak.am-ի հետ զրույցում չհերքեց, որ հանդիպել ու սրճել է Էդմոն Մարուքյանի հետ՝ այդ փաստն այսպես մեկնաբանելով․ «Մասնավոր շփում է միջազգային ֆորումի շրջանակներում, բազմաթիվ սրճարաներ կան այստեղ, և ընդմիջումների ժամին շփվում եմ ինչպես իմ հայրենակիցների, այնպես էլ օտարերկրյա քաղաքական գործիչների հետ։ Իսկ մասնավոր շփումները լրատվական մեկինաբանության ենթարկելը կոռեկտ չեմ համարում»։
Նա նաև նշեց, որ այդ ընթացքում նմանատիպ մասնավոր շփումներ ունեցել է ոչ միայն Էդմոն Մարուքյանի, այլ նաև ՀՀ ԱԺ պատվիրակության այլ անդամների հետ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: