տուն Լուրեր Աշոտյանը՝ Կարպիս Փաշոյանին աշխատանքից հեռացնելու մասին

Աշոտյանը՝ Կարպիս Փաշոյանին աշխատանքից հեռացնելու մասին

62
0

karpis

Ինչպես արդեն տեղեկացրել էինք ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը այսօր հրավիրել էր  տարեվերջյան ամփոփիչ ասուլիս: Araratnews.am-ը նախարարից հետաքրքրվեց կրթական համակարգի քաղաքականացված լինելուց, հարցնելով, թե ինչու՞ են մանկավարժներին պարտադրում դառնալ ՀՀԿ-ական: Պատասխանելով այն հարցին, թե ինչու էին ուսուցիչները ընդգրկված դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեի քվեարկության գործընթացում, Արմեն Աշոտյանը նշեց, որ իր չգործած մեղքերից մեկը սահմանադրական հանրաքվեն է: «Մենք չենք կարող արգելել նրանց լինել որևէ կուսակցության անդամ, այդ մարդիկ ունեն քաղաքացիական ու քաղաքական դիրքորոշման իրավունք: Սակայն այդ ամենը պետք  արվի ուսումնական հաստատություններից դուրս: Մենք մեկ հաստատված ահազանգ ենք ունեցել հանրաքվեով պայմանավորված, դպրոցում եղել է ապօրինի քարոզչության փորձ, տնօրենը ստացել է նախազգուշացում: Չի հեռացվել, քանի որ նա ժամանակավոր պաշտոնակատար է և, միևնույնն է, դուրս է գալու աշխատանքից»,- նշեց նա:

ԿԳ նախարարից հետաքրքրվեցինք նաեւ մանկավարժ Կարպիս Փաշոյանին աշխատանքից հեռացնելու մասին:  «Բազում երիտասարդներ, ուսանողներ ու դասախոսներ կային «ոչ»-ի քարոզարշավում, բուհական հաստատություններից դուրս եկած առաջին լուրը եղել է ԵՊՀ-ից, բուհերում ու դպրոցներում քաղաքականություն չկա, եթե կա՝ պատժվում է, իսկ պատերից դուրս արդեն մարդու իրավունքն է: Ինչ վերաբերում է 145 դպրոցի  ուսուցչին, ինքն է  դիմում գրել, դուրս եկել, ինչը պայքարող մարդու համար զարմանալի է: Բայց այստեղ, կարծում եմ, քաղաքականություն փնտրել պետք չէ, քանի որ նա արդեն ընդունվել է աշխատանքի»,- ասաց Արմեն Աշոտյանը: