տուն Լուրեր Աշոտ Ղուլյանն ընդունել է Հարավային Օսիայի խորհրդարանի ղեկավարին

Աշոտ Ղուլյանն ընդունել է Հարավային Օսիայի խորհրդարանի ղեկավարին

87
0

Ashod-Ghoulian

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մայիսի 3-ին ընդունել է Հարավային Օսիայի Հանրապետության խորհրդարանի ղեկավար Անատոլի Բիբիլովի գլխավորած պատվիրակությանը, որն Արցախում է խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով:

ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ողջունելով հյուրերին` Ազգային ժողովի նախագահը կարեւորել է Հարավային Օսիայի խորհրդարանի հետ համագործակցությունն ու գործընկերների դիտորդական առաքելության նշանակությունը` պետականաշինության ոլորտում փորձի փոխանակման  տեսանկյունից:

Շնորհակալություն հայտնելով հրավերի համար` Հարավային Օսիայի խորհրդարանի ղեկավարն ընդգծել է ժողովրդավարական գործընթացների  ամրապնդման գործում ընտրությունների կարեւորությունը:
Այնուհետեւ կողմերը քննարկել են միջխորհրդարանական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: