WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը զրկվել է համացանցից օգտվելու հնարավորությունից. այս մասին հայտնում է WikiLeaks-ը: Վերջինս գտնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը:
«Ինչ-որ պետություն միտումնավոր դադարեցրել է ինտերնետ ծառայությունները: Մենք համապատասխան միջոցներ ենք ձեռնարկել խնդիրը լուծելու համար»,- ասված է WikiLeaks- ի թվիթերյան միկրոբլոգում:
Ջուլիան Ասանժը 2012 թ. գտնվում է Մեծ Բրիտանիայում Էկվադորի դեսպանատանը:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Ասանժի հարցաքննությունը, ով Շվեդիայի իշխանությունների կողմից կասկածվում է բռնաբարության մեջ, տեղի կունենա նոյեմբերի 14-ին: