Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի հարցաքննությունը, ով Շվեդիայի իշխանությունների կողմից կասկածվում է բռնաբարության մեջ, տեղի կունենա նոյեմբերի 14-ին՝ Ասանժի խնդրանքով: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
«Նա համապատասխան հարցում էր ուղարկել Մեծ Բրիտանիայում Էկվադորի դեսպանի միջոցով, որում հայտնել է հարցաքննությունը հետաձգելու իր պատճառների մասին՝ կապված անվտանգության հարցերի հետ»,- ասված է հաղորդագրությունում:
Ս.թ. օգոստոսի կեսին հայտարարվել էր, որ Ջուլիան Ասանժին կհարցաքննեն Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, որտեղ նա գտնվում է արդեն ավելի քան 4 տարի: