տուն Լուրեր Ասանժին համացանցից օգտվելու հնարավորությունից զրկել է Էկվադորը

Ասանժին համացանցից օգտվելու հնարավորությունից զրկել է Էկվադորը

105
0

wikileaks

Էկվադորն է անջատել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի ինտերնետը: Այս մասին ասված է կայքի թվիթերյան միկրոբլոգում:

«Մենք կարող ենք հաստատել, որ Էկվադորն է զրկել Ասանժին համացանցից օգտվելու հնարավորությունից»,-նշված է հաղորդագրությունում:

Կայքը նաև հայտնում է, որ համացանցն անջատվել է ԱՄՆ-ի նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի՝ Goldman Sachs-ի վերաբերյալ ելույթի հրապարակումից հետո: