1980թ. դեկտեմբերի 29-ին Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակըˋ ASALA-ն, Մադրիդում իրագործեց հերթական բողոքի ակցիան թուրքական կառույցներից մեկի հանդեպ, որի արդյունքում պատահմամբ տուժեց իսպանացի լրագրող Խոսե Անտնիո Գուրրիարան: Ամիսների բուժումից հետո նա հանդիպեց ԱՍԱԼԱ-ի մարտիկների հետ, եղավ նրանց ճամբարում: Որքան էլ զարմանալի է, նա ոչ թե ատելությամբ լցվեց հայկական հարցի հանդեպ, այլ սկսեց ուսումնասիրություններ կատարել, աչքի անցկացնելով 200 հատոր գիրք:
Լրագրողը հրատարակեց «La Bomba», «Հայեր. մոռացված Ցեղասպանություն» գրքերը: Ճիշտ է, նա իր գրքերի համար մեղադրվել է տեռորիզմին աջակցելու համար, սակայն 70-անց գրողը չի զղջում որևէ բանի համար:գիրքը, որի համար նրան մեղադրեցին որպես ահաբեկչությունն արդարացնողի: Իսկ այժմ՝ 70-ամյա տարիքում լույս է ընծայել գիրքը ու ջանքեր է գարծադրում այդ գիրքը աշխարհով մեկ տարածելու համար:
Գրողը հիացմունքով է պատմել ԱՍԱԼԱ-ի մարտիկների մասին ու հաճախ կրկնել, որ Հայ ժողովրդի հանդեպ կատարվածը ամբողջ աշխարհի ամոթն է: